Ոսկեգույն մեղվակեր (Merops apiaster) - Տարվա թռչուն 2012

european bee

Երկարատև քվերակության արդյունքում Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հայտարարեց Ոսկեգույն մեղվակերին որպես 2012-ի Տարվա Թռչուն Հայաստանում:

Ավելի քան 1270 մարդ է մասնակցել քվերակությանը, որին բացի հաղթող տեսակից, ներկայացված էին Տնային բվիկը, Գիշանգղը, Սև կեռնեխը, Երկնագույն ալկիոնը, Սովորական կիվիվը, Ջրարծիվը, Գանգրապետուր հավալուսնը, Սովորական կկուն և Անտառային կաչաղակը: Քվերակության մասնակիցները իրենց ընտրությունը կարողացան կատարել կազմակերպության կայքում, քվերաթեթիկների միջոցով, և այս տարի առաջին անգամ քվերակելով ֆեյսբուք սոցիալական ցանցում: Որոշ փոքրիկ թռչնասերներ անգամ անձամբ այցելել են կազմակերպության գրասենյակ իրենց քվեն տալուն նախընտրած թռչնի օգտին:

Ոսկեգույն մեղվակերը տարածված թռչուն է Հայաստանում: Այն կարելի է համարել ամենագունեղ թռչուններից մեկը ողջ Եվրոպայում:  Թռչնի մարմնի ներքևի հատվածը կապտա-կանաչավուն է, իսկ վերին հատվածը` կարմիր և նարնջագույն գույնի է, կանաչ և կապույտ գույների համադրությամբ: Անմիջապես կտուցի ներքևում գտնվում է դեղին կոկորդը, իսկ սև աչքաշերտը ձգվում է մինչև կարմիր աչքը: Չնայած բազմագունեղությանը այդքան էլ հեշտ չէ տեսնել այս թռչունին վառ ծաղկային դաշտերում: Սակայն նրանց սերը` էլէկտրալարերի, առանձին ծառերի և այլ բարձր հատվածներում նստելու, օգնում է մեզ առավել հեշտ նկատել նրանց:  Հիմնականում սնվում են միջատներով, որոնց բռնում են թռիչքի ժամանակ: Սովորաբար նրանք որսում են մեղուների, կրետների և իշամեղուների, հազվադեպ նաև կարծրաթևավորների և ճպուռների: Յուրաքանչյուր օր նրանք որսում են իրենց կշռին համարժեք 225 մեղու: 

Մեղվակերները նախընտրում են բաց, բազմազան լանդշաֆտներով, գետերին կամ ջրամբարներին հարող տարածներ: Նրանք իրենց բույնը կառուցում են կավե գետալանջերին, որտեղ մեղվակերները փորում են բազմաբնակարան անցքեր: Մեղվակերները բնակվում են երամներով` օգնելով միմյանց մեծացնել ձագերին:

«Տարվա Թռչուն» նախաձեռնության նպատակն է իրազեկել Հայաստանի թռչունների մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Հաղթած» թռչունը հավաքել է 238 ձայն: Ոսկեգույն մեղվակերը եկող տարում կլինի Հայաստանի Թռչունների Պահպանման Միության բնապահպանական և հետազոտական աշխատանքների հիմնական առանցքը: Կրթական ծրագրերը կնպաստեն ներկայացնելու Ոսկեգույն մեղվակերին դպրոցականների, ուսուցիչների և տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում: Ավելին, Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը կտարածի տպագրանյութեր, ինչպիսիք են թերթոններ, կպչուն զարդապատկերներ, օրացույցներ, Ոսկեգույն մեղվակերի պատկերով, դարձնելու այս թռչնատեսակին առավել ճանաչելի Հայաստանցիների համար:

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը ուրախ է հայտարարելու 2012-ի Տարվա Թռչունին:

 

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը