Մեծ երաշտահավ (Parus Major) – Տարվա թռչուն 2011

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) անց է կացրել հասարակական քվեարկություն, որի արդյունքում ընտրվեց 2011 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Տարվա Թռչուն 2011 թեքնածու թռչուններն էին` Սովորական հողմավար բազեն, Քարարծիվը, Հոպոպը, Սև անգղը, Կովկասյան մայրեհավը, Լորը, Հայկական որորը, Մեծ երաշտահավը, Սիրիական փայտփորն ու Կարմիր բադը:

Լավագույն եռյակում հայտնվեցին 1. Մեծ երաշտահավը,  2. Քարարծիվը,  3. Սև անգղը:     

Հարցումը մեկնարկեց նոյեմբերի կեսերին և մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրրոնային կայքում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվեցին քվեաթերթեր: 

Հավաքելով առավելագույն ձայները` 436 ձայն, Մեծ երաշտահավը ճանաչվեց Տարվա թռչուն: Հարցմանը մասնակցեցին 1717 հոգի, ինչպես Երևանից այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման ընթացքում պայքարը մղվեց Սև անգղի և Մեծ երաշտահավի միջև: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Քարարծվի և Մեծ երաշտահավի միջև:

Մեծ երաշտահավը գեղեցիկ, վառ փետրազգեստով թռչուն է: Գլուխը` սև ու սպիտակ նախշերովէ, փորիկը` դեղնավուն, իսկ կզակից մինչև փորիկը տարածվում է սև շերտ: Քաշը` 16-21գր.: Սնվելով վնասատու միջատերով` այս թռչունները օգուտ են տալիս գյուղատնտեսությանը, այգեպաններին, ինչպես նաև բնակվելով քաղաքներում օգնում են քաղաքաբնակներին:  Բնադրում են փչակներում, սակայն կարող են նաև զբաղեցնել արհեստական բներ: Կյանքի տևողությունը ընդամենը 2 – 3 տարի է:

Հետաքրքիր փաստեր`

  • 10 երաշտահավերից, արհեստական կերակրման բացակայության դեքում, մինչև գարնան գալը միայն 2 են մնում կենդանի (գոյատևում):
  • Երաշտահավը օրվա ընթացքում ուտում է իր քաշին համապատասխան միջատներ:
  • Անտառներում բնադրող Մեծ երաշտահավերը 1-2 շաբաթ ուշացումով են ձվադրում, քան քաղաքային այգիներում բնադրող երաշտահավերը:

 

Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու ուսուցողական միջոցառումներ ուղղված Մեծ երաշտահավի ուսումնասիրմանը, հանդիպումներ դպրոցականների եւ տեղական համայնքների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաև կբաժանվեն տպագրանյութեր (պաստառներ, թերթոններ, օրացույցներ, “Թռչուն 2011” կպչուն զարդապատկերներ):

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը